Առեղծվածային դեպք Երևանում. Beer Academy-ի սեփականատերը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 10-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրանական բաժին ահազանգ է ստացվել, որ «գագաթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում և սուբդուրալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Ղազարյանն է։
«Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկաններին հայտնել են նաև, որ Ա. Ղազարյանը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի 1-03 շտապօգնության 06 խմբի կողմից՝ Աբովյան փողոցից և նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Ղազարյանը Beer Academy գարեջրատան սեփականատերն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում