Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ

Շախ և մատ՝ նոր Հայաստանի հին դատախազին

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում էր․ մայիսի 8-ին ներկայացրել էր դատախազության տարեկան զեկույցը, իսկ այսօր պատասխանում էր պատգամավորների հարցերին։

Ինչպես խորհրդարան ներկայացող բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, այնպես էլ Արթուր Դավթյանին, իշխող մեծամասնության՝ «Իմ քայլի» պատգամավորները որևէ լուրջ հարց չկարողացան տալ։

Նրանց հարցերի շրջանակը պտտվում է «թավշյա հեղափոխությունից առաջ էր Ձեզ համար հեշտ աշխատելը, թե հետո, և արդյո՞ք նախկին պաշտոնյաները Ձեզ խնդրում են մեղմ գտնվել նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերի շուրջ» թեմաների շրջանակում։

«Իմ քայլի» պատգամավորները Արթուր Դավթյանին որևէ սուր հարցադրում չներկայացրին, ինչը ժամանակին անում էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Ստեղծվել էր տպավորութոյւն, որ Արթուր Դավթյանը թավշիստների նման նոր է՝ նոր համակարգի ծնունդ և որևէ հակադրություն նորի ու հնի միջև՝ չկա։ Այսպես բարիդրացիական և փոխադարձ ջերմ մթնոլորտում կավարտվեր Ազգային ժողովի քառօրյայի վերջին օրը, եթե ամբիոնին չմոտենար «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ու չփչացներ գլխավոր դատախազի օրը։

Հենց նա Արթուր Դավթյանին հիշեցրեց կոռուպցիայի կանխարգելման, դա բարոյապես մերժելու նրա խորհուրդները՝ դրան հակադրելով Արթուր Դավթյանի ստեղծած իրականությունը։

«Արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ Գլխավոր դատախազության տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակել եք Ձեր զարմիկին, արդյոք կոռուպցիա չէ՞ այն փաստը, որ 2017 թ․ Լոռու մարզի դատախազ եք նշանակել Ձեր սանիկին, արդյոք կոռուպցիա չէ՞, որ 2016 թ․Լոռու մարզի դատախազ եք նշանակել Ձեր սանիկին, արդյոք կոռուպցիա չէ՞, որ Ձեր մտերիմին նշանակել եք Արարատի դատախազ, արդյոք կոռուպցիա չէ՞, որ պետությունից ծախսել եք 14 մլն դրամ, կառուցել եք վերելակ, որն ուղիղ գնում է Ձեր աշխատասենյակ»։

Արման Բաբաջանյանը Արթուր Դավթյանին հիշեցրեց նաև նրա ունեցած կես միլիոն դոլար արժողությամբ տան մասին՝ վերջանականապես նրան ոչնչացնելով որպես պետական պաշտոնյա․ որովհետև ՀՀ պետական պաշտոնյան երբևէ չի կարող ստանալ այնքան աշխատավարձ, որ կարողանա կառուցել այդ արժողությամբ առանձնատուն։

Արթուր Դավթյանն, իհարկե, նշեց, որ խորհրդարանում մշտապես քննադատվել են Գլխավոր դատախազության զեկուցները, բայց այն, որ Բաբաջանյանի հարվածն իր ու իր վարկանիշի համար կործանարար եղավ, խոստովանեց իր լռությամբ․ նա Բաբաջանյանի ներկայացրած որևէ փաստ չհերքեց։

Այսօր ընդդիմադիր պատգամավորն արեց այն, ինչ պարտավոր էր անել իշխանությունն ու նրա ղեկավարը․ եթե նախորդ համաարգն արատավոր էր ու մերժելի, ուրեմն պետք է մերժվեր նաև այդ համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Դավթյանը, ինչը չի արվել, ավելին՝ նա շարունակու է իր կարիերայի վերելքը՝ իշխանության ղեկավարի թողտվությամբ։ Փաստորեն, սին են այն հավաստիացումները, որ մենք ապրում ենք նոր Հայաստանում, երբ առանցքային պոստերում հին առանցքային դեմպերը շարունակում են իրենց առաջընթացը։

NEWSPRESS.am