Միլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Վազող տողեր

Դատախազության առաջարկած կարգավորումն էականորեն վտանգելու է բանկային համակարգի կայունությունը. Թանդիլյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ԱԺ իր ելույթում անդրադարձավ «ՀՀ դատախազության 2018 թ. գործունեության մասին» հաղորդման մեջ առկա բանկային գաղտնիքի հատվածին:

«Մասնավորապես նշվում է, որ բանկային գաղտնիքի օրենքի գործող կարգավորումը, համաձայն որի՝ բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա, սույն օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենքսգրքին համապատատասխան, դատախազությունը համարում է խոչընդոտ հանցագործությունների բացահայտման գործում: Մասնավորապես՝ խնդրահարույց է համարվում բանկային գաղտնիքի տրամադրումը միայն կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ և առաջարկում է օրենքում փոփոխություն կատարել՝ հանելով այդ մասը՝ տալով իրավունք ցանկացած անձի վերաբերյալ ստանալ բանկային գաղտնիք պարունաող տեղեկություններ»,- մեջբերեց Թանդիլյանը:

Ըստ նրա՝ բանկային գաղտնիքը բանկային համակարգի կայունության և հուսալիության գլխավոր գրավականներից մեկն է:

Թանդիլյանն առաջարկեց պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե չլիներ բանկային գաղտնիքը և բանկերում առկա ամբողջ տեղեկատվությունը հասանելի լիներ յուրաքանչյուր ցանկության դեպքում. «Ակնհայտ է, թե քանի օր, եթե չասեմ՝ քանի ժամ կտևեր բանկային ավանդների դատարկելը»: 

Նա նշեց, որ ինքը հասկանում է՝ դատախազության նպատակը բարի է, այն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը, սակայն այն կարգավորումը, որն առաջարկում է դատախազությունը, ըստ Թանդիլյանի, էականորեն վտանգելու է բանկային համակարգի կայունությունը: 

«Մասնավորապես՝ որևէ մեկն այլևս ապահոված չի լինելու, որ իր հաշիվների մասին տեղեկությունը հասանելի չի լինելու քննիչի մեկ գրությամբ: Ամենևին կասկածի տակ չդնելով իրավապահների պրոֆեսիոնալիզմը՝ սակայն ցանկացած դրվագով բանկային գաղտնիք ստանալու իրավունքի առկայությունը, որը չի առաջացնելու որևէ պատասխանատվություն, դառնալու է ցանկացած հանցագործության առաջին իսկ քայլը: Այսօր բանկային համակարգում առկա է 1 մլն-ից ավել բանկային հաշիվ և մի քանի հնարավոր հարյուր գործերի համար փոխել ամբողջ համակարգի կարգավորումը, համարում եմ ուղղակի անթույլատրելի»,- ընդգծեց Թանդիլյանը: 

Պատգամավորն առաջարկեց մեծացնել կասկածյալի տիրույթը, ինչը հնարավորություն կտա ավելի արագ տեղեկատվություն ստանալ բանկային գաղտնիքի մասին: Կամ կարելի է դիտարկել պաշտոնատար անձանց մասին այլ կարգավորում, օրինակ՝ վարկային պատմության հրապարակում:

Նա եզրափակեց իր խոսքը՝ նշելով, որ սա կարող է դառնալ այն դեպքերից, երբ ունքը սարքելու փոխարեն՝ աչքն էլ վնասենք: