Հայտնի է առաջին թեկնածուն, ով կփոխարինի Վալվերդեին «Բարսելոնա»-յում
Կատալոնական « Բարսելոնա»-յի գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն Ռոնալդ Կումանն է, ով հիմա մարզում է Հոլանդիայի հավաքականը։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական Marca պարբերականից։
Պարբերականը երեկ նշել էր, որ կատալոնական թիմը կհեռացնի Էռնեստո Վալվերդեին և նրա փոխարեն ակումբ կհրավիրվի այլ մարզիչ։
Դեռևս նոր անուններ չեն նշվում, սակայն ըստ որոշ աղբյուրների քննարկվում է նաև հոլադնական «Այաքս»-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հաագի տարբերակը։