Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան
Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԿրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՆերկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունըՍև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել
Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե ՀովհաննիսյանՀռոմի պապին խորհուրդ են տվել չթռչել ուղղաթիռով
Փաշինյանի «չիստիմ-բլիստիմ»-ը․ քաղաքական մեսի՞ջ, հանրային ուշադրության կառավարո՞ւմ, թե՞ հերթական բեմադրություն
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներինՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարՎստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանի «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ, վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը». Մելիք-ՇահնազարյանԱրտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնիԵթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն»-ը. ՍուրենյանցՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. ՀայրապետյանՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»
Վազող տողեր

Չի կարելի կրակի հետ խաղալ` առանց հետևանքների մասին մտածելու

ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի վերջին՝ երևանյան նիստի ժամանակ, ինչպես հայտնի է, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն աչքի ընկավ բավական բարձր տրամադրությամբ և կատակասեր կեցվածքով, ինչը, եթե անկեղծ արձանագրենք, հայաստանյան հանրությունն այնքան էլ ճիշտ ու ադեկվատ չընկալեց։

Այդ ոչ ադեկվատ ընկալման հետևում արդյո՞ք զուտ հանրային կարծիքն էր, հնարավոր խոցված արժանապատվության ու վիրավորվածության զգացումը, թե՞ նաև առիթն օգտագործվեց՝ հակառուսական տրամադրությունների սերմանման հերթական դոզան մարդկանց մեջ ներարկելու, դժվար է ասել, սակայն ամեն դեպքում՝ արձագանքները ոչ միանշանակ էին ու որպես այդպիսին էլ երևի ներկայացվեցին ռուսական էլիտային։

Հայկական մամուլում այսօր արդեն այն թեզն է շրջանառվում, թե Մոսկվան պատասխանում է հայկական սոցկայքային հարթակներում հակամեդվեդևական արշավին ու արհեստական խոչընդոտներ ստեղծում ՀՀ քաղաքացիների համար Վերին Լարսի անցակետում, ստիպելով նրանց սպասել 14-20 ժամ։ Սա էլ կասկածելի թեզ է ի վերջո, քանի որ հստակ չի կարելի ասել, սպասեցման պատճառների որ մասն է օբյեկտիվ իրական, որը արհեստածին ու սուբյեկտիվ, քանի որ Վերին Լարսում միշտ էլ երթևեկության հետ կապված խնդիրներ եղել են ու կլինեն։ Էական հարցն այս պարագայում այլ տեղ է։

Հայաստանյան սոցկայքային հարթակներում հակառուսական կամ հակամեդվեդևական ու այլ արշավներ կազմակերպելուց կամ հրահրելուց առաջ հարկ է, որ բավական ծանրութեթև արվի, թե թիրախը ինչ հնարավոր արձագանքներ կարող է տալ այդ ամենին, որպեսզի և՛ հետևանքները լինեն կանխատեսելի ու չափելի, և՛ մանիպուլյացիաների հնարավորությունը նվազագույնի հասցված։ Հայ-ռուսական հարաբերությունների մասով որևէ գաղտնիք բացած չենք լինի, եթե արձանագրենք, որ կան խնդիրներ, որոնց մասին Երևանը նույնիսկ պետության առաջին դեմքի մակարդակով խոստովանել է։ Մյուս կողմից, Հայաստանը նույնիսկ սորոսականների ամենագունեղ երազներում, այն երկիրը չի, որը կկարողանա գոյատևել առանց Ռուսաստանի։

Նույնիսկ ամենաթունդ հակառուսական տրամադրություններ կրողները Հայաստանում, երբ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների, այսպես ասած, «ապահարզանի» մասին են խոսում, ընգծում են, որ, օրինակ, Հայաստանը որպես պետություն՝ այլևս չկա, ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Կովկասում, ասել է թե՝ Հայաստանի լինելիության երաշխիքներն, ամեն դեպքում, ռուսական կողմի ձեռքում են։ Ուստի, ունենք կարիք ադեկվատ արձագանքելու որևէ կիքսի։

Կոնկրետ դեպքում, Հայաստանի թիվ մեկ ստատուսագիրը կարող էր պարզապես հենց արշավի մեկնարկի պահին հանդես գալ ստատուսով կամ լայվով, ասել, որ ընդամենը անմեղ կատակ է, ինչն արեց արդեն ժամեր անց, ապա շարունակեր սուրճի սենյակ տեղափոխվելու պրոցեսը Դմիտրի Անատոլիևիչի հետ, որպեսզի տարընթերցումների ու այլ մեկնաբանությունների առիթներ չառաջանային։

Միևնույնն է, գերտերությունները նույնիսկ չեղած տեղում կարող են փոքրիկ պետություններ ստեղծել, բայց փոքրիկ պետությունները կարող են մի օր պարզապես գեոպոլիտիկ կամ այլ կոնյուկտուրայի սիրույն՝ պարզապես զոհաբերվել։

NEWSPRESS.am