Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին
Մամուլ

«Ժամանակ». Կարգին Հայկոյի «կարգին ախորժակը». «միլիոնանոց աշխատավարձ՝ հրաժարականի փոխարեն

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հաստիքացուցակի, աշխատավարձերի բարձրացման հարցերով Երևանի ավագանին մայիսի 8-ին արտահերթ նիստ կգումարի: Նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը միջին հաշվով 30%-ով բարձրացնել: Նախագծով նախատեսված է քաղաքապետի աշխատավարձը 575 հազար դրամի փոխարեն դարձնել ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ 641 հազար, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը նախկին 400 հազար դրամի փոխարեն դարձնել 773 հազար դրամ:

Քաղաքապետարանը խնդիրն այնպես է ներկայացնում, որ աշխատավարձերի բարձրացումը լրացուցիչ ծախսեր չի պահանջելու, այլ կատարվելու է պարգևավճարների ֆոնդի հաշվին։
Ինքնին հասկանալի է, որ Հայկ Մարությանի թիմի նոր նախաձեռնությունը, ըստ էության, սկանդալային է ու բնական է, որ այն բուռն քննարկումներ էր առաջացրել քաղաքական շրջանակներում, սոցիալական ցանցերում։

Աշխատավարձերի բարձրացումն ինքնին դրական երևույթ է, որն ավելի է մոտիվացնում է աշխատակիցներին, նաև ունի շեշտված հակակոռուպցիոն համատեքստ։ Սակայն տարակուսելի է, որ քաղաքապետի ու նրա տեղակալների աշխատավարձերը բարձրացվում են գրեթե կրկնակի, միջին և ստորին օղակների աշխատավարձերը՝ միայն 25-30%-ով։ Այս հանգամանքը ոչ միայն չի վերացնի կոռուպցիոն ռիսկերը, այլ դրանք նույնիսկ կարող են ավելանալ։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ աշխատավարձերի բարձրացման թեման պետք է հաջորդեր քաղաքապետարանի աշխատակազմի օպտիմալացմանը։ Այդպիսի բան տեղի չի ունեցել ու նույնիսկ հակառակը՝ քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավարը պնդում է, որ Երևանի քաղաքապետարանում 40 տոկոսով ավելանալու են հաստիքները։ Օրինակ՝ ո՞վ կարող է բացատրել, թե ինչով են զբաղված քաղաքապետի յոթ խորհրդականները, ի՞նչ արժեքավոր խորհուրդներ են տվել Հայկ Մարությանին։

Մյուս կողմից՝ խիստ կասկածելի են թվում քաղաքապետարանի ներկայացուցիչների այն պնդումները, թե աշխատավարձերի թռիչքային բարձրացումները տեղի են ունեցել պարգևատրումների ֆոնդի հաշվին, որովհետև Երևանի ընթացիկ տարվա բյուջեի անգամ մակերեսային ուսումնասիրությունները բերում են այն եզրակացության, որ կրճատվել են մանկապարտեզների վերանորոգման, կանաչապատման, վերելակային տնտեսության ծախսերը, դրան հակառակ ուռճացվում է աշխատակազմը, բարձրանում են աշխատավարձերը։

Սակայն խնդիրը՝ ֆինանսական հաշվարկներից զատ, ունի առաջին հերթին՝ քաղաքական, բարոյական նշանակություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում