«Ռոյթերս» գործակալության՝ 2 ձերբակալված լրագրողներն ազատ արձակվեցին
«Ռոյթերս» գործակալության երկու լրագրողներ, ովքեր ձերբակալվել էին Մյանմարում՝ Ռոհինայի տեղահանություններն ու սպանությունները լուսաբանելու ժամանակ, ազատ են արձակվել:
33-ամյա Վա Լոն և 29-ամյա Կյա Սոոն ավելի քան 500 օր բանտարկված են անցկացրել: Նրանց ազատ արձակեցին, չնայած նրան, որ մեկ ամիս առաջ Մյանմարի գերագույն դատարանը մերժել էր նրանց ազատ արձակման վերաբերյալ հայցը: Լրագրողներն ազատ են արձակվել նախագահի համաներմամբ, նրանց հետ նաև ազատ են արձակվել հազարավոր բանտարկյալներ, քանի որ ամեն տարի Նոր տարվա կապակցությամբ Մյանմարում համաներում է շնորհվում հազարավոր բանտարկյալների:
Լրագրողները մեղադրվում էին պետական գաղտնիքի հրապարակման մեջ և դատապարտվել էին յոթ տարվա ազատազրկման: