Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջատարը տեղափոխվում է «Ինտեր»
Մադրիդի «Ատլետիկո»-ի առաջատար Դիեգո Գոդինը տեղափոխվում է իտալական «Ինտեր»։ Այս մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից։
Կայքերը նշում են, որ Գոդինն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը և արդեն հիմա նույնիսկ տուն է փնտրում իտալական քաղաքում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Դիեգո Գոդինը կկնքի 3-4 տարվա պայմանագիր և շատ հնարավոր է, որ նա դառնա իտալական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։