Առեղծվածային դեպք Արարատի մարզում. shamshyan.com
Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Սիս գյուղի մի քանի բնակիչներից, ովքեր հայտնել են, որ առավոտյան գնացել են դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, երբ ինչ-որ բան քանդելուց հետո, ըստ գյուղացիների, աղվեսի բույն, այնտեղ հայտնաբերել են մարդկային գանգ և ոսկորներ։
Դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը, ում հանձնարարականով գյուղ է ժամանում ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, որպեսզի պարզեն առեղծվածային դեպքի հանգամանքները։
Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում: