«Ռեալ»-ը մոտ է իր առաջին տրանսֆերին․ Լուկա Յովիչը կտեղափոխվի Մադրիդ
Սերբ հարձակվող Լուկա Յովիչը, ով այս տարի 26 գնդակ է հեղինակել Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի կազմում, կտեղափոխվի «Ռեալ»։
Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։ Յովիչի տրանսֆերի համար իսպանական ակումբը կվճարի 60 միլիոն եվրո և ըստ նախնական տեղեկությունների՝ սերբ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ոչ մի խնդիր չկա։
Ընդգծենք, որ Յովիչի ծառայություններով հետաքրքրված էին նաև անգլիական մի շարք գրանդ ակումբներ։