Չավին կարող է գլխավորել իսպանական ակումբ
Իսպանացի ֆուտբոլիստ Չավին, ով օրեր առաջ հայտարարեց, որ այս տարի ավարտում է ֆուտբոլիստի իր կարիերան, կարող է ամռանը իսպանական ակումբ գլխավորել։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
Չավին կարող է գլխավորել իսպանական «Բետիս»-ը, և կա տեղեկություն, որն ակումբի ղեկավարները կապ են հաստատել Չավիի հետ։
Ընդգծենք, որ կարիերան ավարտելու հայտարարության մեջ Չավին նշել էր, որ անհամբեր սպասում է, թե երբ պիտի սկսի մարզչական աշխատանքը։