Մայիսի 4-ը հրշեջների մասնագիտական օրն է՝ նվիրված զոհված հրշեջների հիշատակին
Այսօր, մայիսի 4-ին տոնվում է հրշեջների մասնագիտական օրը: Այն հիմնադրվել է 1999 թ., ի հիշատակ հինգ հրշեջների ողբերգական մահվան: Վերջիններս Ավստրալիայի անտառներում բռնկված հրդեհների հետևանքով:
Այս օրը նրանք հարգանքի տուրք են մատուցում ծառայությունում զոհված հրշեջների հիշատակին և ցույց են տալիս իրենց երախտագիտությունն ու հարգանքը նրանց, ովքեր ամեն օր վտանգում են իրենց կյանքը, փրկելու ուրիշներին:
Հրդեհաշիջների միջազգային օրվա խորհրդանիշը կարմիր և կապույտ ժապավեններն են: Երկու ժապավենները կապվում են իրար կողքի. կարմիրը խորհրդանշում է կրակը, իսկ կապույտը՝ ջուրը: Բացի այդ, այդ գույները օգտագործվում են արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից աշխարհի բազմաթիվ երկրներում:
Այդ օրը հիմնականում նշվում է ոչ միայն հրշեջների կողմից, այլև բոլոր արտակարգ աշխատողների կողմից:
Ի դեպ, Հայաստանում այս տարվա մայիսի 6-ին ԱԻՆ-ում նախատեսվում է 4 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի հանձնման հանդիսավոր արարողություն: