Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ

Թբիլիսին գործի դրեց գազային շանտաժի հաղթաթուղթը. «մեսիջը» Բաքվում արագ հասկացան

Թուրքական, ավելի շատ՝ ադրբեջանական մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում Վրաստանի հետ հարաբերությունների գերազանց վիճակի կամ գործակցության խորացման ու ընդլայնման հետ կապված։

Դա հասկանալի է։

Հայաստանի հետ զրոյական հարաբերություններ ունեցող Ադրբեջանի համար Վրաստանը մեծ կարևորություն ունի որպես տարանցիկ երկիր, որով կարող է իր էներգակիրները հասցնել Եվրոպա։ Թուրքիայի համար էլ Վրաստանը տարանցիկ երկիր է «փոքր եղբորը» օգնություն տրամադրելու համար։

Պատահական չէ, որ թուրքական ու ադրբեջանական ընկերությունները փող չեն խնայում վրացական տնտեսությունում ներդրումներ կատարելու, ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ Վրաստանն, անկեղծ ասած, լավ էլ կարողանում է օգտվել իր այդ վիճակից ու. փաստորեն. օգուտներ է քաղում հայ-ադրբեջանական ոչ նորմալ հարաբերություններից ու ինչպես Ղարաբաղյան հակամարտությամբ, այնպես էլ Հայոց Ցեղասպանության խնդիրներով պայմանավորված՝ հայ-թուրքական հարաբերությունների չգոյությունից։

Սակայն, պարզվում է, որ ամեն ինչ չէ, որ այդքան անամպ է ու խաղաղ։ Բանն այն է, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ վրաց-ադրբեջանական սահմանին լարվածություն կա։ Բանն այն է, որ վրացական քրիստոնեական Դավիթ Գարեջայի վանական համալիրը, որը վրացական քրիստոնեական ինքնության սյուներից է համարվում, վրաց-ադրբեջանական սահմանագոտում է գտնվում, ու այնպես, որ վանական համալիրի մի մասը ադրբեջանական տարածքում է։

Հասկանալի է՝ դա խորհրդային ժառանգություն է ու փոխելը, կարելի է ասել՝ անհնար։ Բացի այդ, վրաց-ադրբեջանական սահմանի մի մասը դեռ հստակ սահմանագծված ու առանձնացված չէ։ Ժամանակին գործել է հանձնաժողով, որի աշխատանքներն արդեն քանի տարի դադարել են։ Վերջին միջադեպը, սակայն, ամեն ինչ խառնել է իրար։ Ադրբեջանցի սահմանապահները արգելքներ են հարուցել վանական համալիրի տարածքում վանքի կրոնավորների ազատ տեղաշարժի հանդեպ, ինչն էլ բերել է լարվածության։

Խնդրին երկու կողմն էլ հնարավորինս մեղմ ու բարեկամական բառապաշարով անդրադարձել է։ Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է որքան հնարավոր է՝ շուտ իրականացնել սահմանագծումն ու առանձնացումը, իսկ Թբիլիսիում էլ երեկ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախայան, վստահեցնելով, որ սահմանագծման ընթացքում հաշվի կառնվեն վրաց ուղղափառ եկեղեցու շահերը նույնպես։

Թե ինչ ընթացք կստանա այս պատմությունը, դժվար է ասել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վրացական այդ ռեգիոնը հիմնականում ադրբեջանցիներով է բնակեցված, որոնց թիվը հասնում է մոտ կես միլիոնի, սակայն ուշագրավ է այն, որ այսօր հայտնի դարձավ, որ Վրաստանը 6 միլիոն խորանարգ մետր գազ է գնել այս ամիս Ռուսաստանից։

Սա 2017 թվականից ի վեր առաջին դեպքն է։ Այս լուրի հրապարակումից ժամեր անց, սահմանային անցակետերից մեկում առաջ եկած խնդիրը հարթվեց։ Կարելի է ասել, Թբիլիսին գործի դրեց գազային շանտաժի հաղթաթուղթը ու շատ քաղաքակիրթ-դիվանագիտական կերպով հասկացրեց, որ Ադրբեջանը քաղաքակիրթ աշխարհի հետ կապվում է իր տարածքի շնորհիվ, ու եթե հանկարծ Վրաստանը որոշի գազային դիվերսիֆիկացիա անել, ապա Բաքվին դա միայն վնաս կբերի։

NEWSPRESS.am