Մեքսիկայում գտել են «Միսս Ուրուգվայ» մրցույթում հաղթած գեղեցկուհու դին
2006 թվականին «Միսս Ուրուգվայ» մրցույթում հաղթող ճանաչված Ֆատիմ Դավիլային մահացած են գտել մեքսիկական հյուրանոցներից մեկում:
31-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է հյուրանոցի համարի լոգարանում: Մահվան հանգամանքները դեռ պարզ չեն: Մեքսիկայի դատախազությունը դեռևս որևէ հայտարարություն չի արել դեպքի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2018 թվականին Մեքսիկայում գտնվել էր ևս մեկ երիտասարդ մոդելի մարմին, ում դեմքն ամբողջովին այլանդակված էր եղել: Աղջիկը Մեքսիկա էր եկել աշխատելու որպես մոդել Վենեսուելայից: