Տոկաևը Ղազախստանի նախագահական ընտրություններում առաջին գրանցված թեկնածուն է
Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Կասիմ Ժոմարտ- Տոկաևը գրանցվել է՝ որպես նախագահի թեկնածու, գալիք արտահերթ նախագահական ընտրություններում, որը տեղի կունենա այս տարվա հունիսի 9-ին:
Այսպիսով գործող նախագահն առաջին թեկնածուն է, ով գրանցվում է նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը կարող են ներկայացնել մինչ մայիսի 10-ը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ թեկնածուները 118 հազար 140 ստորագրություն հավաքեն երկրի 12 շրջաններից և մայրաքաղաքից, բացի այդ, պետք է համապատասխան բժշկական փորձաքննություն անցնեն և վերջապես, հարկային մարմիններին ներկայացնեն իրենց եկամտի վերաբերյալ տեղեկատվություն: