Մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ և ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր.
Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եվ այդ արժեքը մենք պետք է պահպանենք և զարգացնենք:
Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»»: