Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին
Մամուլ

«Ժամանակ». Ծառուկյանը կանգնած է պատմական ճամփաբաժանի և ընտրության առաջ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրություն է հղել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն այլ կերպ, քան խոշոր սեփականատեր պատգամավորին ուղղված դեղին քարտ գնահատելը բավական դժվար է: ԱԺ նախագահի գրության առիթը վերջին օրերին ծավալված քննարկումներն են Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեության եւ պատգամավորության հակասահմանադրական համատեղման խնդրի շուրջ:

Քննարկումները սկսեցին ցեմենտի շուրջ հայտնի օրինագծի քննարկումից, որի արդյունքում էլ Գագիկ Ծառուկյանի եւ նրա կուսակիցների արած մի շարք հայտարարություններ ՔՈ կուսակցությանը հիմք էին տվել դիմել ԱԺ նախագահին Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց սկսելու համար: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ հայտարարել է, որ հարցն ուղղարկվել է ՀՔԾ, քանի որ կա քրեական հանցակազմի տարր: Դրան էլ, փաստորեն, ավելի ուշ հաջորդում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրությունը ԲՀԿ նախագահին:

Այդպիսով ակնառու է, որ կառավարող ուժը ԲՀԿ նախագահի առաջ հարցը դնում է զգալիորեն ուղիղ՝ առայժմ, իհարկե, հորդորով, որ նա հանրությանը ներկայացնի ձեռարկատիրությամբ զբաղվելու հիմնավոր կասկածները հիմնավորապես հերքող փաստարկներ եւ տեղեկություններ: Միեւնույն ժամանակ, հանգամանքը, որ գործը նաեւ ՀՔԾ-ում է, վկայում է, որ Գագիկ Ծառուկյանին հուշում են, որ տեղի ունեցողն ամենեւին կատակ չէ:

Ի դեպ, այս դեղին քարտը կամ խնդրի գործնականում գերհասունացումը հատկապես հետաքրքիր է «կատակասեր» Մեդվեդեւի այցին նախորդելու հանգամանքով, եթե նկատի ունենանք այն, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի քաղաքական դաշտում դիրքավորման, տեղի եւ դերի հարցում փաստացի անթաքույց է հայցել ու հայցում եվրասիական աջակցություն՝ ներկայանալով որպես Հայաստանում եվրասիականության հուսալի հենարան: Ահա այս համատեքստում, նրան ցույց տրված դեղին քարտը խորհրդանշականորեն հաջորդում է ԵՏՄ նիստին ու Մեվեդեւի այցին, որն ավարտվեց անսպասելի կատակային աղմուկով:

Մինչ այդ, Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել էր, որ իր մանդատի սահմանադրականության առնչությամբ հարցադրումների «տակը բան չկա», այսինքն՝ մեղադրանքները կամ կասկածներն անհիմն են: Սակայն իշխանության արձագանքի շարունակությունը վկայում է, որ կառավարող ուժը այդ հարցում տրամադրված է բավականին լուրջ:

Իսկ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ոչ միայն երեկ եւ այսօր, այլ ըստ էության տարիներ շարունակ՝ առնվազն ԲՀԿ գործունեության տասնամյակում են դրսեւորվել հանրության առաջ, Գագիկ Ծառուկյանի ապացուցելու հավանականությունը թերեւս մոտ է զրոյին, իսկ հակառակ դեպքում նոր իշխանությունը կունենա հանրությանն ապացուցելու բաներ՝ այդ հարցում նախորդ իշխանությունից տարբերվելու առումով:

Ի վերջո, բիզնեսի եւ քաղաքականության տարանջատումը նոր Հայաստանի կերտման համար ֆունդամենտալ խնդիր է, եւ դա ամենեւին Գագիկ Ծառուկյանի հարցը չէ, սակայն միեւնույն ժամանակ, ԲՀԿ նախագահի առաջ էլ խնդիրն այն է, որ հարցը չդառնա հենց ինքը: Այդ իմաստով, Ծառուկյանը կանգնած է պատմական ճամփաբաժանի եւ ընտրության առաջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում