Կենդանաբանական այգու տնօրենի «հոպար-քավորը» Սերժ Սարգսյանի ախպերն էր, հիմա՝ Բնապահպանության նախարարը (տեսանյութ)
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը քաղաքապետարանից և բնապահպանության նախարարությունից հովանավոր ունի: Այսօր, կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարեց «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանը։
Նա նկատեց, որ այն ժամանակ այգու տնօերնին հովանավորում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, իսկ հիմա նա նոր հովանավոր ունի։
Վարդանյանն անձամբ չգիտի, բայց ասում է՝ լսել է, որ բնապահպանության նախարարի հետ Ռուբեն Խաչատրյանը բիզնես ունի։
«Լիքը խոսակցություններ կան, որ բնապահպանության ներկա նախարարն է իրա մեջքին կանգնած, իր մոտ ինչ-որ բիզնես ունի, իրար հետ գործ են անում, ես չգիտեմ՝ ինչ գործ, բայց որտեղ նստում, ասում ա։ Էն ժամանակ ուրիշ քավորներ ուներ, հիմա էլ նոր քավոր ա ձեռք բերել»,- ընդգծեց նա:
Արտյոմ Վարդանյանը վստահեցնում է, որ հենց դա է պատճառը, որ Ռուբեն Խաչատրյանի կողմից իրականացված սպանդի վրա քաղաքապետարանն ու նախարարությունն աչք են փակում։
«Թող իրավապահ մարմիներն ուսումնասիրեն: Թող պարզեն առյուծների անկման պատճառը կամ կրիաների ձեռքբերման թղթերն ո՞ւր են, թող զբաղվեն այդ հարցերով»,-ասաց Վարդանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում