Դժբախտ պատահարից մահացել է «Միսս Ֆրանսիա» մրցույթի մասնակիցը (ֆոտո)
«Միսս Ֆրանսիա» մրցույթի մասնակիցն ընկել է տրակտորի տակ և մահացել: Այդ մասին հայտնում է տեղի "20 minutes" պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 22-ամյա Մորգան Ռոլլանը երթևեկելիս է եղել հեծանիվով:
Ողբերգությունը տեղի է ունեցել ֆրանսիական Լաուրա շրջանի Վոշետ քաղաքից ոչ հեռու: Մորգան Ռոլանն ընթանալիս է եղել ճանապարհով, երբ նրա ուղղությամբ անսպասելիորեն ավտոմեքենա է եկել:
Աղջիկը փորձել է խուսափել մեքենայից, բայց կորցրել է կառավարումը և ընկել է տրակտորի տակ:
«Միսս Ֆրանսիա» մրցույթի մասնակցի հեծանիվը հարվածել է տրակտորի և կցասայլի միջակայքին:
Մորգան Ռոլլանը տեղում մահացել է: Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտնել են, որ մոդելն ապրելու շանս չի ունեցել: Մահացածի դին հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով: