Նոր մանրամասներ՝ Դերժավայի Արկադիին ու նրա թիկնապահներին «ասֆալտին փռելու» օպերացիայից հայտնաբերվել են ատրճանակներ
Երեկ՝ ապրիլի 30-ին, զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Երևանում իրականացվել է հատուկ օպերացիա, որը կրել է «Պատից կախված հրացանը մի օր կրակելու է» անունը։
Shamshyan.com-ի տեղեկություններով ոստիկանները Երևան քաղաքի Իսակովի պողոտայի 29/1 հասցեի մոտ «ասֆալտին են փռել» Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի և Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոմեքենաների վարորդներին ու ուղևորներին։
Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 49-ամյա Արսեն Ս.-ն, 34-ամյա Դավիթ Ա.-ն, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հակոբ Գ.-ն և Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Արկադի Հ.-ն։
Նրանց մոտ հայտնաբերվել է 1 հատ «Մակարով» և 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ։
Կայքի տեղեկություններով բերման ենթարկվածներից Արկադի Համբարձումյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Դերժավայի Արկադին» է, ավտոմեքենանաներն էլ պատկանում են նրան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում