«Տեսեք՝ ինչպես պետք է պետական ու ազգային շահը ներկայացնել դաշնակցին». Շարմազանովը հրապարակել է Սարգսյանի և Մեդվեդևի զրույցի տեսանյութը
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել, որում Սերժ Սարգսյանը հանդիպում է Դմիտրի Մեդվեդևի հետ:
Տեսանյութին կից Շարմազանովը գրել է.
«2016թ. ապրիլ, Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո:
Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև հանդիպում Երևանում:
Անկաշկանդ զրույց իրական դաշնակիցների միջև:
Այսօր քայլողները շատ են շահարկում ինքնիշխան բառը:
Տեսեք՝ ինչպես պետք է պետական ու ազգային շահը ներկայացնել դաշնակցին»: