Պարոն Փաշինյան, հիմա ճիշտ կլինի ասել՝ Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2018-ի ապրիլյան օրերի տեսանյութ, որտեղ ինքը հարցեր է ուղղում Նիկոլ Փաշինյանին:
«Ուղիղ մեկ տարի առաջ կայացավ մեր հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում իմ տված հարցերի սպառիչ և համոզիչ պատասխաններ Հայաստան - Ռուսաստան, Հայաստան - ՀԱՊԿ, Հայաստան - ԵՄ հարաբերությունների մասին այդպես էլ չեն հնչել ոչ իմ, ոչ էլ ժողովրդի համար:
Նորից կրկնում եմ, որ պարոն Փաշինյան, հիմա ճիշտ կլինի ասել՝ Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց»,- գրել է Աշոտյանը: