Սանասարյանը խոստացավ իր ձեռքը կտրել այն լրատվամիջոցում, որն առաջինը կտեղադրի իր կաշառք վերցնելու տեսանյութը
Սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է: Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը` անդրադառնալով իր՝ կաշառք վերցնելու լուրերին։
«Սա արվում է նրա համար, որ տեսնում են՝ կա ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր չեն հավատում, որ կարող է ես կապ ունենամ կոռուպցիոն դրսևորումների հետ, որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից»,- ասաց նա։
Դավիթ Սանասարյանը վստահեցնում է, որ տեսանյութը, որի մասին այդքան խոսվում է, գոյություն չունի։
«Այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանյութը, խոստանում եմ՝ ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կտրել»,- հայատարարեց Սանասարյանը։