Բավական հետաքրքիր գրառում է կատարել «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող, նոր իշխանությունների աջակից եղած Ստրոնսկին. Արփինե Հովհաննիսյան (ֆոտո)
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, այժմ փաստաբանությամբ զբաղվող Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի օր առաջ թվիթերում բավական հետաքրքիր գրառում է կատարել «Կարնեգի» հիմնադրամի գիտաշխատող Պոլ Ստրոնսկին, ով հայ-ամերիկյան հարաբերությունները ամենայն խորությամբ պատկերացնող մասնագետներից է։ Հիշեցնեմ նաև, որ Ստրոնսկին նոր իշխանությունների աջակիցներից է եղել և իշխանափոխության վերաբերյալ «Կարնեգի» հիմնադրամի աղմկահարույց հոդվածի հեղինակը։ Գրառման էությունը հանգում է հետևյալին.
«Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ ԱՄՆ-ը չի աջակցել Հայաստանին թավշյա հեղափոխությունից հետո պարզապես ճիշտ չէ՝ հատկապես այն պարագայում, երբ իշխանափոխությունից հետո Հայաստանին տրամադրվել է հավելյալ 14 միլիոն դոլար միայն վեց ամսվա ընթացքում։ Բողոքելու, մեղադրելու փոխարեն Փաշինյանը վերջապես պետք է սկսի աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»»։

