Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Արխիվ

ԴԱՀԿ Միհրանի ծաղկեփնջից միչև ծառայողական մեքենաներ

Յուրաքանչյուր իշխանության լավ կամ վատ աշխատանքի գնահատականը տալիս է տվյալ երկրի աղքատության մակարդակի ցուցիչը, կոռոպցիան և արտաքին պարտքը: Հայաստանը միջազգային վարկանիշով 129 երկրների շարքում 33-րդ տեղն է զբաղեցնում աղքատների թվաքանակով, իսկ ըստ սոցհարցումների` մեր երկրում աղքատ է ազգաբնակչության 50 տոկոսը, որից 19 տոկոսը` ընչազուրկ: Աղքատության այս ֆոնին մեր երկրի արտաքին պարտքը 1.6մլրդ-ից հասել է 5.6մլրդ: Միայն Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման օրից հասցրել է ՀՀ պարտքը ավելացնել 1.7 մլրդ-ով: Ամենապարզ հաշվարկներով մեր աղքատ երկրի յուրաքանչյուր քաղաքացի իր ուսերին այսօր, անկախ իր կամքից, ունի 1600 դոլարին համարժեք պարտք:

Կոռուպցիան իր չափերով անգամ Հայաստանի հեղինակությունն է դրել կասկածի տակ. կասկածելի այդ մթնոլորտում Հովիկ Աբրահամյանը հակակոռուպցիոն խորհուրդ է ստեղծում իր իսկ գլխավորությամբ և ֆինանսների նախարարի մասնակցությամբ, ում անունները տարբեր լրատվամիջոցների կողմից տարբեր ժամանակահատվածներում կոռուպցիոն մեղադրանքների թիրախում են հայտնվում:

Խորհրդի ստեղծումից ամիսներ հետո Հայաստանում համատարած կոռուպցիայի մասին ահազանգ է հնչեցնում Հայաստնում ԱՄՆ դեսպանը: Բայց որքան ահազանգը բարձր է հնչում` իշխանությունն ավելի ցինիկ է պատասխանում: Օրեր շարունակ, զարգացած տարբեր երկրների օրինակով ապացուցվում էր, որ Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների քանակը հատել է բարոյական նիշը: Ու հենց այդ թեժ մթնոլորտում կառավարությունը որոշում է ԴԱՀԿ-ին սպասարկող ավտոմեքենաների թիվը 34- ից հասցնել 54-ի` արդարադատության նախարարի առաջարկով:

Հասկանալի է, որ ԴԱՀԿ պետը լայն ժպիտով ու գեղեցիկ ծաղկեփնջով դիմավորեց գեղեցկուհի նախարարին, բայց արժե՞ր դրա համար նման մեծ շնորհի արժանացնել ԴԱՀԿ-ին, որի պետ Միհրան Պողոսյանի գիտությամբ ամիսներ շարունակ հազարավոր քաղաքացիներ իրենց գույքով հայտնվեցին կալանքի ու քաշքշուկի մեջ:

Ի դեպ այս չինովնիկի մասին ժամանակին մամուլը գրում էր, որ նրա կարիերայի սահուն առաջխաղացումը ապահովել են մորեղբայրները` Գրիգոր և Միքայել Հարությունյանները: Հիմա Միհրանի առաջխաղացումն են ուզում ապահովել երիտասարդ նախարարն ու վարչապետը: Գուցե նախարարի կողմից մի առաջարկ էլ արվի տիկնիկային թատրոնի տնօրենի՞ն, որպեսզի Գալուստ Սահակյանից հետո անհաղթ աքլորի արձանիկներ նվիրի մեր մյուս չինովնիկներին, ովեր ամեն օր աքլորակռիվ են հայտարարում ընչազուրկ ժողովրդին:

Հասմիկ Աբրահամյան