Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Ի՞նչ կարող է տալ Պեկինի ֆորումը՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացին

Մինչ Հայաստանում զբաղված էին Քաղաքացու օրվա միջոցառումների և ուղիղ ու փոխաբերական իմաստներով՝ «խորոված փարթին» ուտել-մարսելով, Պեկինում տեղի էր ունենում ռեգիոնալ բացառիկ կարևորության մի միջոցառում, որը Երևանը, ի դեպ, բաց թողեց։ Ավելի քան 40 երկրների ու կառավարությունների ղեկավարներ, 100 երկրների պատվիրակություններ, մեծ թվով գործարարներ քննարկում էին, այսպես ասած, մի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը։

Այն ահռելի կարևորություն ունի և ինչպես ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է նկատել իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում, կարող է Եվրասիան տասը տարի հետո դարձնել բոլորովին այլ ռեգիոն։ Համաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս հանդիպման մասին Բաքուն առնվազն երկու շաբաթ բոլոր հնարավոր միջոցներով ու եղանակներով հայտարարեց։

Հասկանալի է, որ այդ հանդիպմանը անհնարին է, որ անդրադարձ չլիներ նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։ Պուտին-Ալիև հանդիպմանը․ և իսկապես, խոսվել է ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին։ Թեև շատ քիչ, կարելի է ասել՝ ստանդարտ ձևակերպումների մակարդակով, սակայն այնուհանդերձ, խոսվել է, և այն, որ այս թեման խոսվել է նման կարևորություն ունեցող հարթակում, համաշխարհային տնտեսության լոկոմոտիվ հանդիսացող Չինաստանի մայրաքաղաքում, որը ինքը որպես երրորդ բևեռ հանդես գալու հայտ է ներկայացնում գլոբալ քաղաքականության մեջ, արդեն որպես երեևույթ՝ կարևոր է։

Ըստ պաշտոնական լրահոսի, հանդիպման ընթացքում խոսվել է այն մասին, որ ամիսներ անց, այս տարվա օգոստոսին կայանալու է գագաթնաժողով Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ֆորմատով։ Սա բավական ծանոթ ու բավական լավ աշխատող ֆորմատ է, որը նաև բավական բազմավեկտոր է իր աշխատանքային ուղղություններով։ Վառելիքա-էներգետիկ ոլորտից մինչև տրանսպորտային միջանցքների բացում, համատեղ բիզնես նախագծեր և այլն։

Ի վերջո, Իրանը Ռուսաստանին կապող երկաթուղին հենց Ադրբեջանով է անցնելու, իսկ կապող մյուս ուղին Կասպիականի ավազանն է։ Բացի այս ֆորմատից, կա նաև Իրան-Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ֆորմատը, որտեղ արդեն նույնիսկ միասնական էներգետիկ տարածք ստեղծելու հարցն է քննարկվում։ Այս բոլոր ֆորմատներով Պեկինը հետաքրքրված է։ Ու այս բոլոր ֆորմատները ապագայի Եվրասիայի ճարտարապետության մասերն են լինելու։ Այս ֆորմատներից և ոչ մեկում Հայաստանը չկա։ Պատճառը Ղարաբաղյան հակամարտությունն է։

Շատ հարցերով Հայաստանը կարող էր ներգրավված լինել, որով և դուրս կգար տնտեսական ծանր կացությունից, սակայն հակամարտության առկայությունը մի կողմից, նավթի և գազի հմայքը մյուս կողմից, Երևանի վախվորած կեցվածքն էլ ի հավելում, բերել է այն իրավիճակին, որ Հայաստանը դուրս է մնացել այս ամենից։ Սակայն Չինաստանը կարծես թե ուզում է աշխատել Հայաստանի հետ։ Ու Չինաստանը հետաքրքրված է, որպեսզի հակամարտությունը կարգավորվի։ Բիզնեսի համար կարևորը խաղաղությունն ու կայունությունն է։ Այս լույսի ներքո լիովին հասկանալի է, որ Ղարաբաղյան հարցը պետք է քննարկվեր առնվազն Ալիևի ու Պուտինի կողմից։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ալիևի և Պուտինի կողմից քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է ջանքեր գործադրել հակամարտության լուծման համար:

Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Ստանդարտ այս մի քանի բառի առկայությունը նույնիսկ կարևոր երանգ է ստանում, քանի որ ավելանում է հակամարտության կարգավորմամբ առարկայաբար հետաքրքրված և ոչ թե պարզապես լոզունգային մակարդակի, երկրների թիվը, ինչը և հավելյալ երաշխիք է, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ բանակցությունների ընթացքում և հակամարտության կարգավորումը դուրս է բերում միջազգային նոր մակարդակ, թեկուզ և զուտ քննարկումների առումով, եթե հաշվի առնենք, որ կարգավորման մանդատը ԵԱՀԿ Մինսկի եռանախագահությանն է։

NEWSPRESS.am