Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Վազող տողեր

Պետրոս Ղազարյանի յուրահատուկ խոնարհումը, կամ ինչպես ծառայել Փաշինյանին

Հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվեց «Քայլ դեպի հեղափոխություն» ֆիլմը։

Սա մի ֆիլմ է, որը պատմում է 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

42 րոպեի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը
ներկայացնում է իր քայլերի, ցանկությունների հաջորդականությունն ու վերջնարդյունքին հասնելու սպասումը։

Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան և մի շարք այլ դեմքեր պատմում են, թե ինչո՞ւ որոշեցին քայլել Նիկոլ Փաշինյանի հետ և ինչին էին հավատում այլ քայլքի ընթացքում։

Իրադարձությունների կենտրոնում Նիկոլ Փաշինյանն է, կամ ինչպես ընդունված է ասել՝ ֆիլմի գլխավոր հերոսը։

Առաջին ալիքի լրատվական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանը ջանք ու եռանդ չի խնայել Նիկոլ Փաշինյանից իսկական հեղափոխական հերոս կերտելու համար։

Ֆիլմի 42 րոպեները փառքի դափնիներ են ձոնում հենց Փաշինյանին՝ նրանից կերտելով մի հերոսի կերպար, որը մարտնչում ու հաղթում է արյունարբու չարին՝ Սերժ Սարգսյանին։

Ամբողջ ֆիլմը պտտվում է Փաշինյանի շուրջ, ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանի կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի անձ շուրջ է պտտվում Տիգրան Պասկևիչյանի հեղինակած «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը։

Այս ֆիլմը ևս միակողմանի է, 2008 թվականի մարտյան դեպքերի պատկերն արտացոլված են բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների դիտանկյունց։

Այս ֆիլմը Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչից կերտել է արյունարբու հանրապետականների դեմ պայքարող հերոս Լևոն Տեր-Պետրոսյան։

10 տարի անց նույն արյունարբու հանրապետարանի դեմ պայքարող ևս մեկ հերոս է ծնվել․ այս անգամ արդեն Նիկոլ Փաշինյանը։

Եթե «Քայլ դեպի հեղափոխություն» ֆիլմը նկարահանած լիներ մասնավոր մի հեռուստաընկերություն, դա գուցե հասկանալի լիներ․ կասեինք՝ Փաշինյանը վճարել է և ստացել այն, ինչ ցանկանում է, բայց երբ դա անում է Հանրային հեռուստաընկերությունը, որն անգամ 2018 թվականի մարտ-ապրիլյան իրադարձություններն է լուսաբանել շատ խիստ ու զգուշավոր խմբագրմամբ, արդեն տարօրինակ է ու անհասկանալի։

Արդեն իսկ ակնհայտ է, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Պետրոս Ղազարյանն իր երախտիքն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ այդ պաշտոնում հայտնվելու և կնոջը փոխնախարար դարձնելու համար։

Գուցե Պետրոս Ղազարյանն իշխանության ղեկավարին իր խոնարհումը հայտնելու այլ պատճառներ ևս ունի, բայց այն, որ Ղազարյանն այս ֆիլմով ծառայել է Փաշինյանին, ակնհայտ է։

NEWSPRESS.am