Երբեք մի շտապեք հաստատել մի բան, որից շատ հեռու եք. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով, նոր գրոռում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
«Աղմկահարույց թեմայով ՊՎԾ ուսումնասիրության արդյունքը
Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ։
Անմեղության կանխավարկածը խստագույնս ոտնահարող հարգելի համաքաղաքացիներ, երբեք մի շտապեք հաստատել մի բան, որից շատ հեռու եք, հակառակ դեպքերում էսպիսի պատասխաններ եք ստանալու։
Սիրում եմ բոլորիդ»,-գրել է Սանասարյանը: