Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Քրեակատարողական համակարգում իրապես վիճակ փոխելու համար կտրուկ ու ոչ ստանդարտ քայլեր են պետք․ նախկին նախարար

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱԱԾ-ի վերջին օրերին իրականացրած օպերատիվ միջոցառումները արձանագրեցին խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնում էին թե իրավապաշտպանները, թե քաղաքական ընդդիմախոսները, թե միջազգային տարբեր կառույցներ։

Փաստորեն, Հայաստանի քրեակատարողական համակարգը այն եզակի կառույցներից մնաց, որը մինչ օրս կրում է ՍՈՎԵՏԱԿԱՆ «բանտային» համակարգի ողջ արատավոր ժառանգությունը։ Սա այն եզակի փակ համակարգերից է, որտեղ պերմանենտ բարեփոխումների արդյունքում ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են արձանագրվում, և թերևս միակ էական փոփոխությունը այս համակարգի տեղաշարժն էր ՆԳՆ-ից արդարադատության նախարարության համակարգ, ինչը սոսկ մեխանիկական փոփոխության տպավորություն թողեց` արդյունքում բերելով այնպիսի բացասական հետևանքներ, ինչպիսիք են օպերատիվ կապի թուլացումը համապատասխան օպերատիվ ծառայությունների հետ և համակարգի ղեկավարի (տվյալ դեպքում արդարադատության նախարարի) վերահսկողության թուլացումը համակարգի նկատմամբ։ Դրան զուգահեռ շարունակեցին գոյություն ունենալ խորհրդային նեխած համակարգին բնորոշ այնպիսի ախտեր, ինչպիսիք են.

- հանցավոր բարքերը կալանավայրերում, ինչի հետևանքով պատահական կամ անզույշ սայթաքում թույլ տված անձը այդ բարոյական «մսաղացից» դուրս էր գալիս արդեն որպես կրիմինալ բարքերի կրող կամ էլ բարոյապես կոտրված անհատ,

- կապը արտաքին կրիմինալ հանրույթի հետ, ինչը նպաստում էր հանցավորության աճին և նոր տիպի հանցագործությունների ի հայտ գալուն,

- դատապարտյալների ծայրահեղ վատ կենցաղային պայմանները,

- կոռուպցիոն դրսևորումները պետական գնումներում, դատապարտյալների հետ ոչ կանոնադրական և ապօրինի հարաբերություններում և այլն, և այլն…

Ո՞րն է լուծումը. կտրուկ միջոցներ, ոչ ստանդարտ քայլեր և բարեփոխումների նոր հայեցակարգ։ Ակամայից հիշեցի մեր հարևաններին, ում մոտ մի տասնհինգ տարի առաջ քրեակատարողական հիմնարկները (թերևս նաև ողջ երկիրը) ղեկավարում էին քրեական տարրերը, իսկ կալանավայրի ադմինիստրացիան նրանց սպասարկող անձնակազմի դեր էր կատարում։ Վրացի բարեփոխիչները շատ կտրուկ և խիստ, ինչ որ տեղ ասեմ նաև դաժան գործիքակազմով կարգի բերեցին իրավիճակը այս համակարգում։ Հետո իհարկե, քաղաքական հորձանուտում, հիմնականում քաղաքական շահերի հիմքի վրա, բացահայտվեցին դեպքեր, որոնք օրենքի կոպիտ խախտման, խոշտանգումների դրսևորումներ էին պարունակում, բաjց ինչպես ասում են «Лес рубят — щепки летят» ...

Արդյունքի հասնելու և քրեակատարողական համակարգում իրապես վիճակ փոխելու համար շատ հստակ և խիստ կառավարմանը զուգահեռ պետք է կտրուկ բարեփոխումներ իրականացնել, չխորշելով և չվախենալով քննարկել ծայրահեղ և ոչ ստանդարտ լուծումներ, ընդհուպ մինչև մասնավոր սեգմենտի ներգրավումը ՔԿՀ համակարգի կառավարման գործառույթում։ Էլ չասեմ այնպիսի ընդունված և արդյունավետ գործիքների մասին, ինչպիսիք են.

- ազատազրկման հետ չկապված պատիժների ծավալների ընդլայնումը, ինչը կբերի համակարգի բեռնաթափման և ծախսային խնայողությունների,

- պրոբացիոն ծառայության գործառույթների ընդլայնումն ու արդյունավետության բարձրացումը, ինչն արդյունավետ կդարձնի այլընտրանքային պատիժների կիրառումը և դատապարտված անձանց սոցիալիզացիան,

-բժշկական, սննդի և այլ ծառայությունների ԱՈԻԹՍՈՐՍԻՆԳԸ, ինչը կբարձրացնի այդ ծառայությունների որակը` ապահովելով միաժամանակ պետության ծախսերի օպտիմալացում,

- ծառայության տեխնիկական վերազինումը,

- դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը, ինչը նպաստելու է պատիժների կատարման ոլորտում օրինականության ապահովմանը»: