Ջո Բայդենն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում
Ջո Բայդենը, ով ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբամայի նախագահության տարիներին եղել է Ամերիկայի փոխնախագահը և շուրջ 30 տարի եղել է սենատոր, հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել գալիք՝ 2020 թվականի նախագահական ընտրություններին:
Նա այդ մասին ասել է հատուկ տեսաուղերձով և հավելել. «Եթե մենք թույլ տանք, որ Դոնալդ Թրամփը ևս ութ տարի շարունակ մնա Սպիտակ տանը, ապա ականատես կլինենք, թե ինչպես է հիմնովին և անշրջելիորեն փոխվում մեր երկրի հիմնաքարը»:
Նա հիշեցրել է նաև նախագահ Թրամփի ընտրվելուց հետո ողջ երկրում անցկացված բողոքի ակցիաները: Հիշեցնենք, որ հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Գործող նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հաստատել է, որ իր կուսակցության կողմից կրկին կառաջադրվի որպես նախագահ: