Մեզ վստահել են մի սահմանագիծ, որից սկսում է մեր անվտանգությունն ու ապահովությունը. Արթուր Վանեցյան
«Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը»: Այսօր, ապրիլի ն26-ին Սահմանապահի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանն ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նկատեց նաև, որ չկա և չի կարող լինել կայացած պետություն՝ առանց ապահով սահմանների:
«Մեր հայրենիքի սահմանները սրբազան են, և այս սահմանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության և նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում սահմանապահ զորքն է: Կառավարությունը և ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որից սկսում է մեր անվտանգությունն ու ապահովությունը»,- նշեց նա:
ԱԱԾ տնօրենը իր խոսքն ուղղեց նաև բոլոր նրանց, ովքեր սերտորեն համագործակցում են սահմանապահների հետ. «Խոսքս վերաբերում է ՌԴ մեր գործընկերներին, ՀՀ զինված ուժերին, Ոստիկանության ներքին զորքերին, ինչպես նաև այն պետական կառույցներին, որոնց հետ արդյունավետ կերպով համագործակցում են մեր սահմանապահները»,- ասաց Վանեցյանը: