Պաշտոնանկություն կառավարությունում՝ վարչապետի որոշմամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Մալխասյանը ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հայկ Մալխասյանին ազատել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ: