Ամպրոպ անամպ երկնքում. Պեպ Գվարդիոլան կարող է գլխավորել «Յուվենտուս»-ը
Իտալական սպորտային կայքերը նշում են, որ Թուրինի «Յուվենտուս»-ը ամռանը մարզչական փոփոխություն կանի: Ըստ կայքերի, Պեպ Գվարդիոլան կարող է փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին, քանի որ թուրինյան ակումբը ցանկանում է նվաճել եվրոպական գավաթը, իսկ թիմի ղեկավարների կարծիքով՝ դա Ալեգրիի համար նախատեսված չէ:
Գվարդիոլան իրեն երջանիկ է զգում անգլիական ակումբում, սակայն ինչպես տեսնում ենք, ամռանը հնարավոր են մարզչական փոփոխություններ:
Հավելենք նաև, որ Ռոնալդուն մի քանի անգամ նշել է, որ Պեպը բացառիկ մարզիչ է: