Ռոմելու Լուկակուն ակնարկել է, որ ցանկանում է տեղափոխվել իտալական «Ինտեր»
Անգլիական սպորտային պարբերականներից մեկին տված հարցազրույցում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն նշել է, որ ցանկանում է խաղալ Իտալիայի առաջնությունում:
Լուկակուն նշել է, որ իրեն միշտ դուր է եկել Իտալիայի առաջնությունը և նա երազում է այնտեղ հանդես գալ:
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ անգլիական սպորտային կայքերը նշում են, որ Լուկակույի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր»-ը, և ամենայն հավանականությամբ բելգիացին ամռանը կտեղափոխվի միլանյան ակումբ: