Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացողը աստղբաշխական թվով մայրական նպաստ չի ստանա
«Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացողները այլևս չեն կարող հավակնել մայրական նպաստ ստանալուն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ վստահեցնելով, որ օրենսդրական փոփոխություններով լուծել են այդ խնդիրը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ հստակեցվել են այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են չաշխատող մայրերին նպաստ ստանալու համար. «պարզեցվել է գործընաթցը , անհրաժեշտ փաստաթղթերի քանակը կրճատվել է»,- ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում