Մարտի 1-ի իրական պատասխանատուն եղել է և կա Լևոն Տեր-Պետրոսյանը, ճշմարտությունը ջրի երես դուրս եկավ. Կորյուն Գրիգորյան
Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա հ/կ-ի նախագահ Կորյուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես լինելով 2008 թվի մարտի 1 դեպքերին մասնակից-ցուցարար, մարդ ով իր աչքերով է տեսել դեպքերի զարգացումը ասել և ասում եմ, որ մարտի 1 իրական պատասխանատուն եղել է և կա Լևոն Տեր-Պետրոսյանը, ով չկանգնեց խաղաղ ցուցարաների կողքին և դրանով չկանխեց արյունահեղությունը։
Այսօրվա հրապարակված ՄԻԵԴ որոշումը, որտեղ ասվում է, որ չի խոչընդոտվել Լևոն Տեր-Պետրոսյանի տեղաշարժը, 11 տարի անց այդ ամենի ապացույցն է։
Բազմաթիվ անգամներ պնդել եմ իմ կարծիքը, որ Լևոնին ոչինչ չի խոչընդոտել։11 տարի իմ ընկերներից շատերը փորձում էին ինձ հակառակն ապացուցել, սակայն եկավ օրն ու ճշմարտությունը ջրի երես դուրս եկավ»,- գրել է Գրիգորյանը։