Ի՞նչն է պատճառը, որ Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը մինչև հիմա չի նորոգվել․ Փաշինյան (տեսանյութ)
«Առնվազն մի քանի անգամ հեռուստացույցով լսել եմ, որ պատրաստվում են նորոգել Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը, որտեղ կարծեմ 600, թե՞ 300 երեխա է մարզվում: Ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա չենք արել դա»։
Կառավարության նիստի ժամանակ իր հարցը նախարարներին ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը տեղեկացրեց, որ այդ հարցն արդեն քննարկվում է 2014-2015 թվականից, սակայն մինչ օրս լուծում չի գտել։
«Հարցը ոչ թե Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն է, այլ այդ դպրոցում բազում երեխաներ են մարզվում, ու ամեն տարի մենք Քաղշինկոմիտեին ներկայացնում էինք առաջնահերթություններ»,- ասաց Գաբրիել Ղազարյանը։
Փաշինյանը նկատեց, որ այս հարցի լուծման 2 տարբերակ կա՝ վերանորոգել, կամ նորը կառուցել։
«Ինձ ասացին, որ դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500 միլիոն դրամ, եկեք պայմանավորվենք հետևյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում