Գերագույն ռադայի օրենքը՝ քննարկումների առարկա. ուկրաիներենը ճանաչվեց պետական լեզու
Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է «Ուկրաիներենը պետական լեզու ճանաչելու մասին» օրենքը: Այս օրենքի ընդունումը շատ կարևոր էր արդեն նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի համար:
Օրենքի ընդունումը ձգձգվում էր մի քանի ամիս, և վերջապես այն ընդունվեց: Օրենքը միանշանակ չի ընդունվել նաև հասարակության շրջանում, որի մի մասը կարծում է, որ այդ օրենքով ավելի կամրապնդվի ուկրաիներեն լեզուն, իսկ մյուս մասի կարծիքով՝ դա դիսկրիմինացիա է այլ լեզուներով խոսողների նկատմամբ:
Փաստաթղթի վերափոխված տարբերակի քննարկումն սկսվել էր դեռևս նախագահական ընտրությունների առաջին փուլում, որից հետո նախկին նախագահ Պորոշենկոն խոստացել էր այն ստորագրել, եթե ռադան այն ընդունի գալիք մի քանի օրերի ընթացքում: Օրենքն ընդունվեց 278 կողմ ձայնով: