Շրի-Լանկայի ահաբեկչության գործով ձերբակալվել է համեմունքներ վաճառողը
Շրի-Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է երկրում համեմունքների խոշոր վաճառքով զբաղվողներից մեկին, ով կասկածվում է ահաբեկիչներին սատարելու մեջ:
Վերջինիս երկու տղաներն այն մահապարտներն էին, ովքեր իրենք պայթեցրել էին Shangri-La և Cinnamon Grand հյուրանոցներում: «Մուհամեդ Յուսուֆ Իբրահիմն այս պահին կալանավորված է»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Քննիչները կարծում են, որ նա օգնել է իր տղաներին՝ կազմակերպել ահաբեկչությունները:
Ընդհանուր առմամբ, ահաբեկչություններից հետո ձերբակալվել է 70 մարդ, որոնցից չորսը կանայք են:
Ձերբակալվածների մեծ մասը ահաբեկիչների հարազատներն ու բարեկամներն են, օտարերկրյա քաղաքացիներ ձերբակալվածների մեջ չկան: