Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այլ երկրներում մեզ խայտառակ են անում. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորություններն այս պահին դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանի կողմից Ռուսաստանից ապաստան խնդրելուն: Սանասարյանը թեև անուն չի տվել, բայց նրա գրառումը, վստահաբար վերաբերում է հենց Միհրան Պողոսյանին:
«Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում։
Սպայական լուրջ մշակույթ ունեցող երկրներում պատիվ ունեցող գեներալը կտտանքների ենթարկվելու գնով էլ ապաստան չի խնդրում այլ երկրից, հանձնվում է իր երկրին, որ ուսադիրների ինստիտուտի պատն անսասան մնա։
Չնայած պատիվն իրենց համար խորթ հասկացողություն է»,- գրել է Սանասարյանը: