Գագիկ Ծառուկյանն այցելել է Արաքս գետի ափին գտնվող բամբակի դաշտեր
Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած բամբակի արտադրության գործընթացի մեկնարկը տրված է:
Արմավիրի մարզում՝ Արաքս գետի ափին գտնվող տարածքներում, 1000 հեկտարի վրա փորձնական ցանվել է բամբակի սերմ, որը, հաջողությամբ բերք տալու դեպքում, 1000-ավոր աշխատատեղեր կբացի Արարատյան դաշտավայրին հարակից համայնքների բնակիչների համար:
Բամբակի դաշտում սերմը շաղ տալու խորհրդանշական արարողությունն իրականացրել է անձամբ Գագիկ Ծառուկյանը:
Նա նաև հանդիպել է Արմավիրի մարզի Արաքս և Հայկաշեն գյուղերի բնակիչների հետ, նրանց հայտնել տեքստիլի քաղաք կառուցելու հավակնոտ նախաձեռնության մանրամասները:
Գյուղացիները մեծ ոգևորվածությամբ են արձագանքել ավելի քան կես դար ընդմիջումից հետո Հայաստանում բամբակագործության վերածննդին միտված նախաձեռնությանը:
Մանրամասները՝ տեսանյութում