«Հայի համար ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծննդյան տարեդարձը տոնելու հետ...». Ալեքսիս Օհանյանը գրառում է կատարել
Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ապրիլի 24-ին՝ իր ծննդյան 36-ամյակի օրը, ինստագրամյան իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:
«Հայի համար ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծննդյան տարեդարձը տոնելու հետ, քանի որ դա հային պատասխանատվության զգացում է հաղորդում մի այնպիսի բանի համար, որն իրենից մեծ է»,- գրել է նա՝ օգտագործելով Թուրքիան ձախողվել է հեշթեգը:
«Կենտրոնանալով տոնելու և գնահատելու կյանքն ու սերը այս տարի»,- նշել է նա: