Արդյո՞ք բանակին պարտադրում են «այո» ասել սահմանադրական փոփոխություններին
ԱԺ –ում լրագրողները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանից հետաքրքվեցին, արդյո՞ք այն, որ Սեյրան Օհանյանը մասնակցում է «այո» -ի քարոզարաշավին չի նշանակում, որ բանակին կարող են պարտադրել կողմ քվեարկել փոփոխություններին:Մ. Հակոբյանը ասաց, որ իրեն չվերաբերող հարց են տալիս «ես այդպիսի հարցերով չեմ զբաղվում»,- պատասխանեց նա:
Անդրադառնալով այն, հարցին թե արդյո՞ք կարող է ԼՂՀ սահմանդրությունը ևս փոփոխվել Մովսես Հակոբյանն ասաց, որ այս ժամանակահատվածում չի կարծում, թե կփոփոխվի:
Ինչ վերբերում է ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությանը՝ Ստեփանակերտի օդանավակայանը հակաահաբեկչական գործընթացին մասնակցելու հնարավորության վերաբերյալ, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Որևէ պաշտոնյայի հայտարարություն չեմ մեկնաբանում, առանձնապես, երբ նրանք իմ ղեկավարներն են»։
Նա նաև նշեց, որ հարցը իր ոլորտից դուրս է և նա չի ծանրաբեռնում գլուխը նման խնդիրներով:
Մանրամասները ՝տեսանյութում