Արսեն Վենգերը կարծում է, որ առաջիկայում «Արսենալ»-ը պետք է գլխավորի թիմի նախկին ֆուտբոլիստը
Վերջերս իր հարցազրույցներից մեկում Արսեն Վենգերը նորից անդրադարձել է Լոնդոնի «Արսենալ»-ին։ Վենգերը մասնավորապես նշել է, որ ապագայում լոնդոնյան թիմը կարող է գլխավորել թիմի նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Վիեյրան, ով այժմ մարզում է ֆրանսիական «Նիս» ակումբը։
Վենգերը նշել է, որ Վիեյրան երիտասարդ է ու համապատասխանում է լոնդոնյան թիմին։
Ընդգծենք, որ Պատրիկ Վիեյրան խաղացել է լոնդոնյան ակումբում և նրան անձամբ մարզել է նաև Արսեն Վենգերը։