Պոլ Պոգբան անկեղծացել է իր թիմակիցների հետ
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի առաջատար Պոլ Պոգբան թիմակիցներին հայտնել է, որ ցանկանում է տղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Կայքերը նշում են, որ Պոգբան դժգոհ է, որ թիմը այդպես էլ չի կարողնում նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր և մրցաշրջանի վերջում չնվաճելու դեպում նա միանշանակ կհեռանա ակումբից։
Օրեր առաջ Զինեդին Զիդանը ակնարկել էր, որ հետաքրքրված է Պոգբայի ծառայություններով, իսկ երեկ էլ լուրեր տարածվեցին, որ Պոգբան, Լուկակուն ու Դե Խեան միանշանակ կհեռանան ամռանն ակումբից։