Նեապոլի աղբի «կատաստրոֆիկ» վիճակը Երևանում իրեն երկար սպասել չի տա (ֆոտո, վիդեո)
Քանաքեռի-Զեյթուն վարչական շրջանին պատկանող Ծարավ աղբյուրի փողոցի աղբահանության խնդրին NEWSPRESS.am-ը բազմիցս անդրադարձել է: Նախկինում, եթե այստեղ դրված էր գոնե 3 աղբաման, ու աղբը գետնին երկար չէր հասցնում մնալ, ապա այսօր դրանց թիվը կրճատվել ու հասել է 1-ի:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, կառավարության նիստի ժամանակ, տեղեկացնելով ստեղծված իրավիճակի մասին, կատակեց, թե իրավիճակը դեռ կատաստրոֆիկ չէ, և որ 2012 թ. Նեապոլում աղբի վիճակն ավելի կրիտիկական է եղել:
Բայց որ ամենավատն է, նա հույս էլ չտվեց, որ մոտակա 2-3 ամսում գոնե վիճակը կլավանա: Ու ստացվում է, որ սպասում ենք, ինչպես շատ ուրիշ փողոցների, այնպես էլ Ծարավ աղբյուրի ու ընդհանուր քաղաքի կատաստրոֆիկ վիճակին:
Ի դեպ, նկարներից դատելով՝ այդ վիճակը իրեն երկար սպասել չի տա: