Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Վազող տողեր

Աչքը տեսածից է վախենում. մաքսատան օրինակով՝ ԵՊՀ-ում անգամ բուֆետապանին են համազգեստ տրամադրել. Փաշինյանն էր գալու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մաքսատուն այցն ու դրոշի հայտնի պատմությունը դեռ երկար կմնա շատերի հիշողության մեջ: Շատերի համար այդ պատմությունը ուղղակի պատմություն է, իսկ ոմանք այդ ամենից դասեր են քաղել ու հետևություններ արել: Այդ այցը ցույց տվեց, որ ինչ-որ կառույց այցելելիս, վարչապետն ուշադրություն է դարձնում ամեն ինչին: Շատ դեպքերում նրա ուշադրության կենտրոնում հայտնվում են ինչ-որ դետալներ, որոնք առաջին հայացքից կարող էին վրիպել վարչապետի աչքից: 

Այսօր էլ նախատեսված էր վարչապետի այցը ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետ: Դեռ վաղ առավոտից տարածքում կատարվում էին ինչ-որ «տարօրինակ իրադարձություններ»: Հատկանշական է, որ դեռ վաղ առավոտից տարածքում էին ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները: Նրանք տարածքից հեռացնում էին բոլոր այն ավտոմեքենաները, որոնք չէին պատկանում դասախոսներին ու համալսարանի աշխատակիցներին: Սովորաբար, այդ տարածքի ավտոկայանատեղիում իրենց մեքենաներն են կայանում ուսանողներն ու ուսանողուհիները: Հարց է առաջանում միայն, թե որքա՞ն ժամանակ այն կմնա դասախոսների տրամադրության տակ:

«Սև շենքի» տարածքում աշխատում են անվտանգության աշխատակիցները, իսկ շենքի դիմացից հեռացվում են բոլոր ավտոմեքենաները: Տեղում են ոստիկանական ավտոմեքենաները: Սակայն օրվա ամենատարօրինակ իրադարձությունը տեղի է ունեցել «Սև շենքին» կից՝ հայ բանասիրության ֆակուլտետում:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում ֆակուլտետի ուսանողներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ դեռ առավոտից իրենց ֆակուլտետի բուֆետի աշխատակիցները հագել էին նոր համազգեստ. «Մի քանի անգամ տեսել ենք աշխատակիցներին հին ու մաշված համազգեստով, սակայն, սովորաբար, նրանք աշխատում են առանց համազգեստի, իսկ այսօր առավոտյան բուֆետ մտնելով՝ զարմացանք, որ նրանք հագել էին բոլորովին նոր համազգեստ: Հետո տեսնելով, որ տարածքում ոստիկաններն են ու հեռացվում են ուսանողների ավտոմեքենաները հասկացանք, որ վարչապետն է գալու»:

Փաստորեն, «ինչ-որ մարդիկ» մաքսատան դեպքից հետո հասկացել էին, որ միգուցե վարչապետը գա և մտնի նաև Հայ բանասիրության ֆակուլտետ և րոպե առաջ կանխել էին, որ իրենց աշխատակիցները չհեռացվեն աշխատանքից՝ առանց համազգեստի աշխատելու համար: Չէ՞ որ ոմանք մնացին առանց աշխատանքի, պատին հենված դրոշի համար...