Խոշոր ավտովթար՝ Ղազախստանում․ կա 11 զոհ և 29 վիրավոր (տեսանյութ)
Ղազախստանի մայրուղիներից մեկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է 11 մարդ, իսկ 29 հոգի ստացել է մարմնական վնասվածքներ։ Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ավտովթարը տեղի է ունեցել առավոտյան 5-ին։ Ալմա-Աթայի մայրուղու 181-րդ կիլոմետրին իրար են բախվել Toyota Camry-ն, բեռնատարն ու մարդատար ավտոբուսը։
Ըստ նախնական տվյալների՝ տեղում մահացել է 8 մարդ, իսկ հիվանդանոցի ճանապարհին ևս 3 մարդ: