«Ո՛չ, պարոն Սարգսյան, ցեմենտի գնի իջեցումը արտադրողի բարի կամքի դրսևորում էր, և ոչ միայն դա». Աբովյանը հակադարձեց (տեսանյութ)
Այսօր, ապրիլի 19-ին Աժ նիստում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին քննարկման ժամանակ, իմքայլական Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ ցեմենտի գինը 10000 դրամով իջեցումը ո՛չ թե արտադրողի բարի կամքի դրսևորում էր, այլ հեղափոխության և կառավարության ղեկավարի վարած քաղաքականության արդյունք:
Հակադարձելով նրան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց ճիշտ հակառակը:
«Ո՛չ, պարոն Սարգսյան, ես ձեզ հիշեցնեմ, երբ «Արարատցեմենտ»-ը ցեմենտի գինը իջեցրեց, դա բարի կամքի դրսևորում էր, և ոչ միայն բարի կամքի դրսևորում, այլ տնտեսական հեղափոխության առաջին ռեալ, շոշափելի քայլն էր»,-ասաց Աբովյանը:
Մանրամասները՝ տեսանյութում