Պարո´ն վարչապետ, հանեք այդ կոստյումը. դա վատ հիշողություն է, դեժավյու. Գորգիսյան (տեսանյութ)
Այսօրվա քննարկումն ինձ մոտ դեժավյու էր առաջացնում: Այդ մասին ԱԺ իր ելույթի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա հիշեցրեց, որ ճիշտ մեկ տարի առաջ ԱԺ այդ ամբիոնից Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էր եկել ու ասում էր, թե կառավարությունը գիտի, թե ինչ ա անում, դուք գործ չունեք:
«Հիմա նույնը Արտակ Զեյնալյանն է ասում»,- նկատեց Գորգիսյանը:
Նա նաև ընդգծեց, որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանըն իրենց հետ քննադատում էր, որ կառավարության կառուցվածքում կան մարմիններ, որոնք դուրս են ԱԺ վերահսկողությունից, հիմա, օրինակ, Սփյուռքի նախարարությունը տանում են վարչապետի վերահսկողության տակ:
«Այսինքն՝ ոչ ոք չգիտի, թե ինչով է զբաղվելու էդ մարդը, գիտի միայն վարչապետը, էն էլ ինչով ասի, նրանով էլ կզբաղվի: Սա է խորհրդարանական երկրի մեր իրականությունը»,-ասաց Գորգիսյանը:
Նա նաև անդրադարձավ մյուս ոլորտների խնդիրներին: Մասնավորապես, խոսելով կրթական համակարգի խնդիրներից,՝ նա նկատեց, որ ուսուցիչն արժեզրկվում է:
«Տնօրենը ծնող է կանչել, ու ծնողը հենց տնօրենի աշխատասենյակից զանգում է նախարարին: Նախարարն էլ առանց պարզելու, թե ինչ է եղել, որ ծնող են կանչել՝ սկսում է մուննաթ գալ տնօրենի վրա»,- նշեց պատգամավորը:
Նա դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Պարոն վարչապետ, խնդրում եմ հանեք այդ կոստյումը. դա ոչ միայն Ձեզ չի սազում, այլև Ձեր թիմակիցներին, որ մի բան ես ասում՝ Ձեզ են հղում անում, ասում են՝ չգիտենք, վարչապետին հարցրեք: Սա արդեն վատ հիշողություն է ու դեժավյու»:
Մանրամասները՝ տեսանյութում